Չեմպիոնների լիգա. Օրվա բոլոր արդյունքներն ու փլեյ-օֆֆի վերջին մասնակիցները

01:40   7 դեկտեմբերի, 2017

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային փուլը: Վերջին տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G, H խմբերում ընդգրկված թիմերը:

E խմբում անգլիական «Լիվերպուլը» տանը 7:0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Սպարտակին» եւ 12 միավորով գրավեց առաջին տեղը: Իսպանական «Սեւիլիան» 1:1 հաշվով խաղացող Սլովենիայի չեմպիոն «Մարիբորի» հետ եւ 9 միավորով երկրորդն է: «Սպարտակը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում:

F խմբում Դոնեցկի «Շախտյորը» Անգլիայում 2:1 հաշվով հաղթեց փլեյ-օֆֆի ուղեգիրը ժամանակից շուտ նվաճած «Մանչեսթեր Սիթիին» եւ 12 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ:

Իտալական «Նապոլին» 1:2 հաշվով պարտվեց հոլանդական «Ֆեյենորդի» հետ եւ 6 միավորով մնաց երրորդ տեղում:

G խմբում «Բեշիկթաշը» 2:1 հաշվով առավելության հասավ Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ եւ 14 միավորով առաջինն է: Երկրորդ ուղեգիրը նվաճեց «Պորտուն», որը 5:2 հաշվով հաղթեց Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյին»:

H խմբում ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգրերն ապահովել էին Լոնդոնի «Տոտենհեմն» ու Մադրիդի «Ռեալը»: Վերջին տուրում անգլիական թիմը 2:0 հաշվով հաղթեց Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին: Արքայական ակումբը 3:2 հաշվով ուժեղ էր Դորտմունդի «Բորուսիայից»:

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

E խումբ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Սպարտակ» (Ռուսաստան)՝ 7:0

Ֆիլիպե Կոուտինյո, 4, 11մ, 15, 50, Ռոբերտո Ֆիրմինո, 18, Սադիո Մանե, 47, 76, Մոհամեդ Սալահ, 86

«Մարիբոր» (Սլովենիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 1:1

Մարկոս Տավարես, 10 – Գանսո, 75

F խումբ

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:1

Բեռնարդ, 26, Իսմայիլի, 32 – Սերխիո Ագուերո, 90+2, 11մ

«Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 2:1

Նիկոլայ Յորգենսեն, 33, Իերի Յուստե 90+1 - Պյոտր Զելինսկի, 2

Հեռացում՝ Տոնի դե Վիլիենա («Ֆեյենորդ»), 83, երկրորդ դեղին քարտ

G խումբ

«Պորտու» (Պորտուգալիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 5:2

Վենսան Աբուբաքար, 9, 33, Յասին Բրահիմի, 45+1, Ալեքս Տելես, 65, Տիկինյո, 88 – Կամիլ Գլիկ, 61, 11մ, Ռադամել Ֆալկաո, 78

Հեռացումներ՝ Աուգուստո Ֆելիպե, 38 - Ռաշիդ Գեզալ, 38

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 1:2

Նաբի Կեյտա, 87 - Ալվարո Նեգրեդո, 10, 11մ, Անդերսոն Տալիսկա, 90

Հեռացում՝ Շտեֆան Իլզանկեր («ՌԲ Լայպցիգ»), 82, երկրորդ դեղին քարտ

H խումբ

«Տոտենհեմ» (Անգլիա) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 2:0

Ֆերնանդո Լյորենտե, 20, Սոն Հին Մին, 37

«Ռեալ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 3:2

Բորխա Մայորալ, 8, Կրիշտիանու Ռոնալդու, 12, Լուկաս, 81 - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 43, 48



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։