Լինեկեր. Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականին դոպինգը չի օգնի

19:24   6 դեկտեմբերի, 2017

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը Ռուսաստանին 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակցությունից զրկելու վերաբերյալ: Լինեկերը Մոսկվայում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանության վարողներից մեկն էր:

«Իմ այցը Մոսկվա կապ չի ունեցել Օլիմպիական խաղերի հետ: Ես Ռուսաստանի հյուրը չեմ եղել: Ինձ հրավիրել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան:

Ֆուտբոլում դոպինգը չի օգնում խաղացողներին ավելի լավը դառնալ: Դոպինգի ոչ մի չափաբաժին չի օգնի ավելի լավ փոխանցումներ կատարել, ավելի լավ դրիբլինգ ունենալ, ավելի լավ հարվածել դարպասին:

Դոպինգը չի օգնի նաեւ Ռուսաստանի հավաքականին»,- Թվիթերում գրել է Լինեկերը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի 34 հայտնի ֆուտբոլիստների մեղադրում են դոպինգ օգտագործելու մեջ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։