2017թ. «Ալաշկերտի» լավագույն ֆուտբոլիստների հնգյակը

18:09   6 դեկտեմբերի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա է ներկայացրել 2017 թվականի իր լավագույն ֆուտբոլիստների հնգյակը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

1. Արտակ Եդիգարյան, 2. Արտակ Գրիգորյան, 3. Արսեն Բեգլարյան, 4. Միհրան Մանասյան, 5. Ուրոշ Նենադովիչ

«Անցնող տարում Արսեն Բեգլարյանը, Արտակ Եդիգարյանը եւ Արտակ Գրիգորյանը հաջող մրցելույթներ ունեցան նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կազմում», գրում է «Ալաշկերտի» կայքը:

Արտակ Եդիգարյանը (9 գոլ), Միհրան Մանասյանը (6 գոլ) եւ Ուրոշ Նենադովիչը (5 գոլ) գլխավորում են ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը: Նենադովիչը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Ալաշկերտի» խփած չորս գոլերից երեքի հեղինակն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։