Յանա Եգորյան. Ես կմասնակցեի Օլիմպիական խաղերին չեզոք դրոշով

17:41   6 դեկտեմբերի, 2017

Ես կմասնակցեի Օլիմպիական խաղերին չեզոք դրոշով, մարզիկներին պետք է հասկանալ եւ չքննադատել մասնակցության համար, ասել է սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Յանա Եգորյանը՝ մեկնաբանելով Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերում Ռուսաստանի պատվիրակությանը մասնակցության իրավունքից զրկելու մասին:

Հակադոպինգային կանոնները երբեւէ չխախտած ռուսաստանցի մարզիկները օլիմպիական ուղեգիր նվաճելու դեպքում, հնարավորություն կստանան մասնակցել ձմեռային Օլիմպիական խաղերին, սակայն չեզոք դրոշի տակ: Նրանք կկոչվեն «օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»:

«Կարծում եմ՝ ՄՕԿ-ի որոշումը լիակատար ամենաթողություն է: Սակայն եթե կա մասնակցության հնարավորություն, մարզիկները պարտադիր պետք է մեկնեն: Ես ինքս կմասնակցեի: Ինչո՞ւ պետք է մարդիկ հրաժարվեն իրենց երազանքից: Նրանք դրա համար հենց այնպես չեն տանջվել 10, 15, 20 տարի:

Երկիրը պետք է աջակցի իր մարզիկներին: Եթե նա մասնակցում է Խաղերին չեզոք դրոշով, դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը չի ներկայացնում: Ամեն դեպքում, նա մեր մարզիկն է: Այո, չի լինի հիմն, բայց դա չի նշանակում, որ նա մեր մարզիկը չէ:

Կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինը պետք է ազդի այս հարցում, որպեսզի մարզիկները մեկնեն Խաղերին չեզոք դրոշով: Մաքուր մարզիկները պետք է չտուժեն:

Եթե այսպիսի խնդիր լինի  նաեւամառային մարզաձեւերում, ես առանց մտածելու կմասնակցեմ: Իսկ հիմնը հաղթանակից հետո կարելի է եւ Ռուսաստանում երգել: Պետք է մեկնել եւ հաղթել»,- Ինստագրամում տեղի ունեցած ուղիղ եթերում ասել Յանա Եգորյանը:

2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը փետրվարի 9-ից 25-ը կընդունի Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։