14:09 6 դեկտեմբերի, 2017Իտալական «Ինտերը» «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիուին փոխանակել իսպանացի Խուան Մատայի հետ, սակայն մերժում է ստացել: Անգլիական ակումբը չի ցանկանում բաց թողել Մատային եւ մտադիր է մեկ տարով երկարաձգել նրա հետ գործող պայմանագիրը:
The Sun-ի համաձայն՝ Ժոաո Մարիուի տրանսֆերով շահագրգռված է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացի մասնագետը մտադիր է Մատայի փոխարեն այդ գործարքում ներառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վերջին շրջանում չի ստանում խաղային պրակտիկա:
Հիշեցնենք, որ 28-ամյա Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 6 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Դորտմունդի «Բորուսիան»: Հենրիխը գերմանական ակումբում խաղացել է 2013-2016-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.