Ջամայկայում տեղադրել են Ուսեյն Բոլթի արձանը (ֆոտո)

12:54   5 դեկտեմբերի, 2017

Ջամայկայի մայրաքաղաք Կինգսթոնում կայացել է ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթի բրոնզե արձանի բացման արարողությունը, հայտնում է Gleaner-ը:

Ջամայկացի արագավազորդի արձանը տեղադրվել է Ազգային ստադիոնի հարեւանությամբ: Մոտ 2.5 մետր բարձրություն ունեցող արձանի բացման արարողությանը ներկա է եղել նաեւ Ջամայկայի վարչապետ Էնդրյու Հոուլենսը

«Սա մեծ պատիվ է ինձ համար: Խոսքեր չունեմ: Նույնիսկ պատկերացնել չէի կարող, որ իմ արձանը կտեղադրվի Ազգային ստադիոնի մոտ, որտեղ սկսել եմ կարիերաս»,- ասել է Ուսեյն Բոլթը:

Հիշեցնենք, որ աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթը կարիերան ավարտել էր օգոստոսին Լոնդոնում անցկացված աշխարհի առաջնությունից հետո:







© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։