18:42 4 դեկտեմբերի, 2017Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի «Դետրոյտ Լայոնս» ակումբի նախկին ստադիոն «Պոնտիակ Սիլվերդոմի» պայթեցումը ձախողվել է, հաղորդում է WXYZ-TV Detroit -ը:
Մոտ 10 տարի չօգտագործված ստադիոնի պայթեցման համար նախատեսված ականապատումը չի տվել ցանկալի արդյունքը: Պայթեցման պատասխանատուները խոստովանել են, որ կառույցը շատ ավելի ամուր է եղել ենթադրածից: Ականների հզորությունը բավարար չի եղել:
1975 թվականին բացված ստադիոնը նախատեսված է եղել 82 հազար հանդիսականի համար: Շինարարության ծախսը կազմել է 55 միլիոն դոլար (արժեզրկման հաշվարկով 2016-ին՝ 248 միլիոն դոլար):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.