Ցուրտ եղանակը Միհրան Հարությունյանին չի խանգարել լողալ Աբխազիայում

22:15   3 դեկտեմբերի, 2017

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանն այս օրերին Աբխազիայում է: 28-ամյա ըմբիշն Ինստագրամում տեղադրել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է նա գետում լողում ցուրտ եղանակին:

«Չդիմացա»,- տեսանյութը վերնագրել է Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ  Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւՄոսկվայում: Վերջերս հայտնի էր դարձել, որ Միհրան Հարությունյանն պատրաստվում է ուժերը փորձել նաեւ խառը մենամարտերում (ММА):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։