«Բավարիան» վստահ հաղթանակ տարավ՝ 3:1, «Հոֆենհայմը» շանս չտվեց «ՌԲ Լայպցիգին»՝ 4:0

20:23   2 դեկտեմբերի, 2017

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունեց «Հանովերին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով:

«Հոֆենհայմը» սեփական խաղադաշտում մրցեց փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգի» հետ եւ հաղթեց 4:0 հաշվով:

Դորտմունդի «Բորուսիան» միավորներ կորցրեց Լեւերկուզենում՝ «Բայերի» հետ հանդիպումն ավարտելով ոչ ոքի՝ 1:1:

«Բավարիան» 32 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «ՌԲ Լայպցիգն» ունի 26 միավոր: «Հոֆենհայմը» 23 միավորով բարձրացավ 5-րդ տեղ: Դորտմունդի «Բորուսիան» 1 միավոր քիչ ունի եւ 6-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բավարիա» - «Հանովեր»՝ 3:1

Արտուրո Վիդալ, 17, Կինգսլի Կոման, 67  87, Ռոբերտ Լեւանդովսկի, 11մ – Չարլիսոն Բենսոպ, 35

Չիրացրած 11մ՝ Նիկլաս Ֆուլկրուգ («Հանովեր»), 28

«Մայնց» - «Աուգսբուրգ»՝ 1:3

Գարիտ Հոլտման, 85 - Միխայել Գրեգորիչ, 22, Ալֆրեդ Ֆինբոգասոն, 43, 11մ, 86

«Բայեր» - «Բորուսիա Դ.»՝ 1:1

Կեւին Ֆոլանդ, 30 – Անդրեյ Յարմոլենկո, 73

Հեռացում՝ Վենդել («Բայեր»), 41

«Հոֆենհայմ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 4:0

Նադիմ Ամիրի, 13, Սերժ Գնաբրի, 52, 62, Մարկ Ուտ, 87

«Վերդեր» - «Շտուտգարտ»՝ 1:0

Մաքս Կրուզե, 45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։