19:56 1 դեկտեմբերի, 2017Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի ունեցավ 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը: Հունիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայանալիք բացման խաղում Ռուսաստանի հավաքականը կխաղա Սաուդյան Արաբիայի թիմի հետ:
A խումբ. Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ:
B խումբ. Պորտուգալիա, Իսպանիա, Մարոկկո, Իրան:
C խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա:
D խումբ. Արգենտինա, Իսլանդիա, Խորվաթիա, Նիգերիա:
E խումբ. Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա:
F խումբ. Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Հարավային Կորեա:
G խումբ. Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա:
H խումբ. Լեհաստան, Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.