18:56 28 նոյեմբերի, 2017«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կարճատեւ արձակուրդ է տրամադրել կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսիին: Արգենտինացի հարձակվողը ընտանիքի հետ մեկնել է Սանտա Կլաուսի գյուղը Ֆինլանդիայում, հաղորդում է Sport.es-ը: Անտոնելա Ռոկուցոն Ինստագրամում հրապարակել է որդիներից մեկի լուսանկարը Ֆինլանդիայից:
Մեսին «Բարսելոնային» կմիանա նոյեմբերի 29-ին: Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղում թիմը կընդունի «Մուրսիային»:
Առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել է 3:0 հաշվով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.