Բուֆոնը կատակել է Իտալիայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալիս

13:35   28 նոյեմբերի, 2017

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Իտալիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Միլանում կայացած Gran Gala del Calcio մրցանակաբաշխությունում 39-ամյա իտալացին ստացել է նաեւ տարվա լավագույն դարպասապահի մրցանակը:

«Եթե ես Իտալիայի լավագույն ֆուտբոլիստն եմ, ապա հասկանում եմ, թե ինչու մենք պարտվեցինք Շվեդիայի հավաքականին եւ չնվաճեցինք աշխարհի առաջնության ուղեգիր»,- մրցանակը ստանալիս կատակել է Բուֆոնը, հայտնում է Football Italia-ն: 

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Նապոլին» գլխավորող Մաուրիցիո Սարին, իսկ Չոմպիոնների լիգայի եզրափակիչ հասած եւ 6-րդ տարին անընդմեջ Իտալիայի չեմպիոն դարձած «Յուվենտուսը» տարվա լավագույն թիմն է: Նիկոլա Ռիցոլին ճանաչվել է տարվա լավագույն մրցավար: 2011-ից հետո այդ մրցանակը բաժին է հասնում միայն Ռիցոլիին:

Տարվա խորհրդանշական հավաքականում տեղ են գտել՝ Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»), Դանի Ալվեսը («Յուվենտուս» - ՊՍԺ), Լեոնարդո Բոնուչին («Յուվենտուս» - «Միլան»), Կալիդու Կուլիբալին («Նապոլի»), Ալեքս Սանդրոն («Յուվենտուս»), Ռաջա Նայնգոլանը («Ռոմա»), Միրալեմ Պյանիչը («Յուվենտուս»), Մարեկ Համշիկը («Նապոլի»), Դրիս Մերտենսը («Նապոլի»), Գոնսալո Իգուաինը («Յուվենտուս») եւ Պաուլո Դիբալան («Յուվենտուս»):

«Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն հատուկ մրցանակ է ստացել է A Սերիայի պատմության լավագույն գոլի համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։