01:24 28 նոյեմբերի, 2017Հերթական որակազրկումներից հետո Ռուսաստանի օլիմպիական հավաքականը զրկվել է 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկի հաղթողի կոչումից՝ նահանջելով 6-րդ տեղ:
Միջազգային օլիմպիական կոմիտեն դոպինգի օգտագործման համար բիաթլոնիստուհիներ Օլգա Վիլուխինային եւ Յան Ռոմանովային զրկել է Սոչիի Խաղերի արծաթե մեդալներից: Ոսկե մեդալներից զրկվել են բոբսլեյի Ռուսաստանի թիմի չորս մարզիկները:
Այժմ մեդալային հաշվարկը գլխավորում է Նորվեգիան, երկրորդը Կանադան է, երրորդը՝ ԱՄՆ-ն, չորրորդը՝ Հոլանդիան, 5-րդը՝ Գերմանիան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.