Ֆլոյդ Մեյվեզերը վերսկսել է մարզումները

00:47   28 նոյեմբերի, 2017

Պրոֆեսիոնալ բռցնքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, 40-ամյա Ֆլոյդ Մեյվեզերը մտադիր է վերադառնալ մեծ ռինգ եւ անցկացնել եւս մեկ մենամարտ՝ 51-րդը, հաղորդում է TMZ-ն: Ավելի վաղ ամերիկացի մարզիկն արդեն հայտարարել էր, որ քննարկում է եւս մեկ մենամարտ անցկացնելու տարբերակ: Անպարտելի Մեյվեզերը գերազանց մարավիճակում է եւ մարզվում է Լաս Վեգասի մարզադահլիճներից մեկում:

Հիշեցնենք, որ կարիերան ավարտելու մասին հայտարարություն Մեյվեզերն արել էր 2015թ. սեպտեմբերին, սակայն այս տարվա օգոստոսին Լաս Վեգասում մրցեց խառը մենամարտերի աշխարհի չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ եւ հաղթեց 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։