«Միլանը» կրկնել է ակումբային հակառեկորդ

14:42   27 նոյեմբերի, 2017

«Միլանը», ֆուտբոլի Իտալիայի առաջնության 14-րդ տուրում գոլազուրկ ոչ ոքի խաղալով «Տորինոյի» հետ, գոլ չի խփել չորրորդ տնային խաղում անընդմեջ: Դա ակումբային հակառեկորդի կրկնություն է:

Նախկինում «Միլանը» 4 տնային խաղերում անընդմեջ գոլի հեղինակ չէր դարձել 1984 ու 2007 թվականներին, փոխանցում է Gazzetta dello Sport-ը:

A Սերիայի 14-րդ տուրից հետո միլանցիները 20 միավորով 7-րդ տեղում են: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ֆինանսական «ֆեյր փլեյը» խախտելու համար «Միլանը» կարող է զրկվել եվրագավաթներին մասկանցելու իրավունքից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.