Ռուսաստանի 34 հայտնի ֆուտբոլիստներ մեղադրվում են դոպինգ օգտագործելու մեջ

18:57   26 նոյեմբերի, 2017

Ռուսաստանի հակադոպինգային կենտրոնի նախկին ղեկավար, Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ համագործակցող Գրիգորի Ռոդչենկովը պատրաստ է ՖԻՖԱ-ին ներկայացնել ցուցմունքներ, որոնք կապացուցեն 34 ռուսաստանցի ֆուտբոլիստների մեղքը Ռուսաստանի «պետական դոպինգային ծրագրի» մաս լինելու եւ դոպինգ օգտագործելու մեջ, հաղորդում է Sovsport-ը:

Այդ ֆուտբոլիստներն են Իգոր Ակինֆեեւը, Յուրի Լոդիգինը, Սերգեհ Ռիժիկովը, Վասիլի Բերեզուցկին, Սերգեյ Իգնաշեւիչը, Գեորգի Շչեննիկովը, Վլադիմիր Գրանատը, Ալեքսեյ Կոզլովը, Անդրեյ Եշչենկոն, Դմիտրի Կոմբարովը, Անդրեյ Սեմյոնովը, Իգոր Դենիսովը, Ալան Ձագոեւը, Ռոման Շիրոկովը, Դենիս Գլուշակովը, Վիկտոր Ֆայզուլինը, Օլեգ Շատովը, Յուրի Ժիրկովը, Ալեքսեյ Իոնովը, Ալեքսանդր Կոկորինը, Մաքսիմ Կանուննիկովը, Ալեքսանդր Կերժակովը, Ալեքսանդր Սամեդովը, Ռուսլան Կամբոլովը, Պավել Սոլոմատինը, Իվան Կնյազեւը, Սերգեյ Եվտուշենկոն, Եգոր Գեներալովը, Սերգեյ Պետրովը, Իլյա Զուեւը, Միխայիլ Միշչենկոն, Եգոր Նիկուլինը, Կամիլա Ալեքսեեւը, Եկատերինա Մասլակը:

Այս ֆուտբոլիստների անունները նշված են եղել նաեւ Համաշխարհային հակադոպինգային գործակալության անկախ փորձագետ Ռիչարդ Մաքլարենի զեկույցում:

Լուսանկարում Ռոդչենկովն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։