Մեսին երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, կլաուզուլան՝ 700 միլիոն եվրո (ֆոտո)

15:26   25 նոյեմբերի, 2017

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հետ գործող պայմանագիրը 3 տարով երկարաձգելու մասին:

Մինչեւ 2020/21թթ. մրցաշրջանի ավարտը նախատեսված նոր պայմանագրով 30-ամյա ֆուտբոլիստի կլաուզուլան կազմում է 700 միլիոն եվրո:

Մեսիի նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2018 թվականի ամռանը: Նա կատալոնական ակումբում նորամուտը նշել է 4788 օր առաջ: Այս ընթացքում արգենտինացի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 602 հանդիպում, դարձել 523 գոլի հեղինակ եւ նվաճել 30 տիտղոս:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.