13:10 25 նոյեմբերի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա», որի կազմում հանդես եկել է 2013-2016 թվականներին:
The Times-ի համաձայն՝ անգլիական ակումբը դեմ չէ վաճառել Հայաստանի հավաքականի ավագին, որպեսզի վերադարձնի 2016-ին նրա տրանսֆերի համար վճարված գումարի մի մասը: Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» դիրքորոշումը չփոխվի Մխիթարյանի ապագայի հարցով, ապա «Բորուսիան» կլինի 28-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու գլխավոր թեկնածուներից մեկը:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ իրեն դուր չեն եկել Մխիթարյանի ելույթները վերջին 4-5 խաղերում, այդ պատճառով Հենրիխը չէր հայտավորվել շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի ու «Նյուքասլի» հետ Անգլիայի առաջնության նախորդ 2 հանդիպումներին:
Ընթացիկ մցրաշրջանում Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում ու Պրեմյեր լիգայում մասնակցել է 15 խաղի, դարձել 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.