Լոնդոն-2012. Շամշադինցի տղայի օլիմպիական ոսկին

22:24   28 հուլիսի, 2012

Արսեն Գալստյանը դարձավ Ռուսաստանի առաջին ոսկե մեդալակիրը 30-րդ Օլիմպիական խաղերում։

Օլիմպիական չեմպիոն Արսեն Ժորայի Գալստյանը ծնվել է 1989թ. փետրվարի 19-ին Շամշադինի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում։

Ռուսաստանի հավաքականի կազմում Արսեն Գալստյանն առաջին անգամ հանդես է եկել 2007-ին։ 2009-ին Գալստյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

2010-ին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Գալստյանը նվաճեց բրոնզե մեդալը։

2011-ին Ստամբուլում, Եվրոպայի առաջնությունում Արսեն Գալստյանը երրորդն էր։

2012-ին Մադրիդում կայացած աշխարհի գավաթային մրցաշարում Արսեն Գալստյանը նվաճեց հաղթողի կոչումը։

2012թ. հուլիսի 28-ին Լոնդոնում Արսեն Գալստյանը օլիմպիական եզրափակիչում հաղթեց ճապոնացի Հիրոակի Հիրաոկային եւ նվաճեց 60 կգ քաշային կարգի ոսկե մեդալը։

Արսեն Գալստյանն ապրում է Կրասնոդարում, Կաբարդինո-Բալկարիայի համալսարանի ուսանող է։ Ամուսնացած չէ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.