Եվրոպայի լիգա. Շաբաթվա խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

14:50   24 նոյեմբերի, 2017

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ. Տիմո Հորն («Քյոլն»)։

Պաշտպաններ. Վյաչեսլավ Պոսմակ («Շերիֆ»), Ռիկարդո Ռոդրիգես («Միլան»), Մուկտար Դյակաբի («Լիոն»), Շտեֆան Լյայներ («Զալցբուրգ»)։

Կիսապաշտպաններ. Յոզեֆ Գուշբաուեր («Սլավիա»), Բրիան Կրիստանտե («Ատալանտա»), Ֆրանսերժիո («Բրագա»)։

Հարձակվողներ. Ջեֆերսոն Ֆարֆան («Լոկոմոտիվ»), Անդրե Սիլվա («Միլան»), Դանիել Ռաբա («Վիլյառեալ»)։

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են՝ Անդրե Սիլվան («Միլան»), Յոզեֆ Գուշբաուերը («Սլավիա»), Նաբիլ Ֆեկիրը («Լիոն»), Մարիո Բալոտելին («Նիցա»), Բրիան Կրիստանտեն («Ատալանտա»), Արիս Ադուրիսը («Աթլետիկ»), Սեդրիկ Բակամբուն («Վիլյառեալ») եւ Ջեֆերսոն Ֆարֆանը («Լոկոմոտիվ»)։ ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 25-ին՝ Երեւանի ժամանակով 18։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։