FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը վաստակեց կես միավոր եւ միանձնյա առաջինն է

23:39   23 նոյեմբերի, 2017

Իսպանական Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի չորրորդ փուլի մրցաշարում նոյեմբերի 23-ին անցկացվեց 7-րդ տուրը: Միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ եւ վաստակեց կես միավոր: Հայ գրոսմայստերը 4.5 միավորով շարունակում է մնալ առաջին տեղում:

Նախորդ 6 տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին ու ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, չինացի Դին Լիրենի ու ռուսաստանցիներ Դմիտրի Յակովենկոյի եւ Պյոտր Սվիդլերի հետ:

Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարին Լեւոն Արոնյանից բացի մասնակցում են՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էրնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա): 

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։