Հայաստանի հավաքականը հաղթեց ալբանացիներին

22:14   23 նոյեմբերի, 2017

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2021թ. Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի առաջին տուրում մրցեց Ալբանիայի թիմի հետ: Տիրանայում տեղի ունեցած խաղում Հայաստանի թիմն առավելության հասավ 80:63 հաշվով (28:18, 14:20, 23:16, 15:9): 

Նիկշա Բավցեւիչի գլխավորած թիմում ամենաարդյունավետը թուրքական «Բեշիկթաշի» ամերիկացի խաղացող Ռայան Բոաթրայթն էր, որը Հայաստանի հավաքականին բերեց 21 միավոր: 

Նոյեմբերի 26-ին Հայաստանի թիմը Երեւանում կընդունի Դանիայի հավաքականին:

Հայաստանի հավաքական

1. Ամիրան Ամիրխանով - «Գազպրոմ», Ռուսաստան
2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա
3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա
4. Ռայան Բոաթրայթ - «Բեշիկթաշ», Թուրքիա
5. Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս» Շվեցարիա 
6. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան
7. Արարատ Քոչինյան - «Ուրարտու»
8. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈւ, Ռուսաստան
9. Էդգար Բաբայան - «Ուրարտու»
10. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ»
11. Կոնստանտին Միրզոյանց - «Արմեցի», Ռուսաստան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։