ՊՍԺ-ն 4 տարվա պայմանագիր է առաջարկում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանին

20:50   23 նոյեմբերի, 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինիին: Փարիզյան թիմը անգլիական ակումբի 30-ամյա բելգիացի ֆուտբոլիստին առաջարկում է չորս տարվա պայմանագիր հաղորդում է le10sport.com-ը:

ՊՍԺ-ն Ֆելաինիին դիտարկում է փոխարինող 35-ամյա Տիագո Մոտային: Բելգիացու պայմանագիր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտը: ՊՍԺ-ն մտադիր է բանակցությունները Ֆելաինիի հետ սկսել հունվարին եւ գրավիչ առաջարկով նրա հետ պայմանագիր կնքել ամռանը, երբ նա կունենա ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար կտեղափոխվի Ֆրանսիա:

2013 թվականին «Էվերտոնից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ֆելաինին արդեն մերժել է անգլիական ակումբի մեկ առաջարկը: Ընթացիկ մրցաշրջանի 13 հանդիպումներում Ֆելաինին խփել է 3 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։