«Արցախի» ֆուտբոլիստ Վահան Ադլոյանի գեղեցիկ գոլը

17:02   23 նոյեմբերի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 11-րդ տուրից հետաձգված խաղում «Արցախը» հյուրընկալվելիս 0:3 հաշվով հաղթել է «Բանանց-2»-ին:

«Արցախից» աչքի են ընկել Արսեն Հովհաննիսյանը, Գրիգոր Աղեկյանը եւ Վահան Ադլոյանը: Հատկապես գեղեցիկ է ստացվել Հայաստանի Մ-16 հավաքականի նախկին ավագ Վահան Ադլոյանի գոլը: 21-ամյա կիսապաշտպանն ավելացված ժամանակում տպավորիչ հարվածով գրավել է իր նախկին թիմի դարպասը:

«Լոռին» 10-րդ տուրից հետաձգված խաղում Վանաձորում 4:1 հաշվով ուժեղ է գտնվել «Ավան Ակադեմիայից»: Վանաձորցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Վիգեն Ավետիսյանը:

Առաջին խումբ, 10-րդ տուր

«Լոռի» - «Ավան Ակադեմիա»՝ 4:1 (2:0)

Վիգեն Ավետիսյան, 17, 38, 61, Էդգար Մկրտչյան, 73 – Արմեն Նահապետյան, 56  

10-րդ տուր

«Բանանց-2» - «Արցախ»՝ 0:3 (0:2)

Արսեն Հովհաննսիյան, 34, Գրիգոր Աղեկյան, 40, Վահան Ադլոյան, 90+3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։