Չեմպիոնների լիգա. Իգոր Ակինֆեեւի հակառեկորդը չշարունակվեց 44-րդ խաղում

09:45   23 նոյեմբերի, 2017

Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, դարպասն անառիկ պահելով Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում, ընդհատել է իր բացառիկ հակառեկորդը, փոխանցում է Eurosport-ը:

Մինչեւ այդ Ռուսաստանի հավաքականի 31-ամյա դարպասապահը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում գոլ էր բաց թողել նախորդ 43-րդ խաղերում անընդմեջ: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Ակինֆեեւը նախորդ անգամ «չոր» հանդիպում անցկացրել էր մոտ 11 տարի առաջ՝ 2006-ի նոյեմբերի 1-ին Լոնդոնում գոլ բաց չթողնելով «Արսենալից»:

Չեմպիոնների լիգայի այս մրցաշարի որակավորման երրորդ փուլում Ակինֆեեւը գոլ բաց չէր թողել նաեւ հունական ԱԵԿ-ի դեմ խաղում:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ն «Բենֆիկային» Մոսկվայում հաղթել էր 2:0 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։