Չեմպիոնների լիգա. «Չելսին» նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր

22:51   22 նոյեմբերի, 2017

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսին» նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ ուղեգիր խմբային փուլի նախավերջին տուրում պարտության մատնել «Ղարաբաղին»: Բաքվում տեղի ունեցած խաղում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով եւ  C խմբում վաստակեց 10 միավոր՝ անհասանելի դառնալով երրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյի» համար:

A խմբում Մոսկվայի ԲԿՄԱ-ն վստահ հաղթանակ տարավ պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ (2:0) եւ 9 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

A խումբ

ԲԿՄԱ  (Ռուսաստան) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2:0

Գեորգի Շչենիկով, 13, Նիվալդո Ժարդել, 56, ինքնագոլ

«Բազել» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 23:45 (Երեւանի ժամանակով)

Մրցաշարային դրությունը. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 12 միավոր (4 խաղ), ԲԿՄԱ՝ 9 (5), «Բազել»՝ 6 (4), «Բենֆիկա»՝ 0 (5)

C խումբ

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:4

Էդեն Ազար, 21, 11մ, Վիլիան, 36, 85, Սեսկ Ֆաբրեգաս, 73, 11մ

Հեռացում՝ Ռաշադ Սադիխով («Ղարաբաղ»), 19

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 23:45

Մրցաշարային դրությունը. «Չելսի»՝ 10 միավոր (5 խաղ), «Ռոմա»՝ 8 (4), «Աթլետիկո Մադրիդ»՝ 3 (4), «Ղարաբաղ»՝ 2 (5)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։