17:14 22 նոյեմբերի, 2017Աշոտ Անաստասյանը հրաշալի շախմատիստ էր եւ հիասքանչ մարդ: Նրա հիշատակին նվիրված այս մրցաշարին մասնակցում են շատ շախմատիստներ, ինչը խոսում է Աշոտ Անաստասյանի հանդեպ մեծ հարգանգի մասին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:
Ծաղկաձորում մեկնարկել է միջազգային գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված կայծակնային խաղի հուշամրցաշար: Մասնակցում է 200 շախմատիստ 14 երկրից, այդ թվում՝ 29 միջազգային գրոսմայտեր, 28 միջազգային եւ ՖԻԴԵ վարպետներ:
Հուշամրցաշարի հաղթող դարձան Արման Փաշիկյանը (Հայաստան)՝ 9 միավոր, Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս)՝ 9 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը (Հայաստան)՝ 9 միավոր։
«Բոլորիս համար շատ կարեւոր մրցաշար է, նվիրված մեր լավ ընկերոջ, միջազգային գրոսմայտեր Աշոտ Անաստասյանին: Նա հրաշալի մարդ էր եւ շախմատիստ: Նրա անվան հուշամրցաշարին նույնիսկ ես եմ մասնակցում, ինչպես նաեւ մեր անվանի շախմատիստներ, կանանց եւ տղամարդկանց հավաքականների անդաները»,- ասաց Ռաֆայել Վահանյանը:
Մրցանակային հիմնադրամը 2500 ԱՄՆ դոլար էր: Հուշամրցաշարին մասնակցում էին նաեւ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրեասյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Գեւորգյանը, Լիլիթ Գալոյանը:
Հուշամրցաշարի պարգեւատրումը եւ փակման արարողությունը կկայանա երեկոյան ժամը 19-ին: Նույն ժամին մեկնարկելու է նաեւ «Ծաղկաձոր օփեն» միջազգային մրցաշարը, որն անցկացվելու է մինչեւ դեկտեմբերի 2-ը Ծաղկաձորում:









Լուսինե Շահբազյան
Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.