ՈւԵՖԱ-ն «Ռեալի» ֆուտբոլիստին կասկածում է միտումնավոր դեղին քարտ ստանալու մեջ

16:45   22 նոյեմբերի, 2017

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի վերաբերյալ: Նա կասկածվում է Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում միտումնավոր դեղին քարտ ստանալու մեջ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Կիպրոսում կայացած խաղում Կարվախալը ժամանակ ձգելու համար դեղին քարտ էր ստացել 90-րդ րոպեին: Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում դա իսպանացու երրորդ զգուշացումն էր, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խմբային փուլի վերջին տուրի խաղը, սակայն կարող է մասնակցել փլեյ-օֆֆի հանդիպմանը:

ՈւԵՖԱ-ն Կարվախալի հարցը կքննարկի դեկտեմբերի 7-ին:

Հիշեցնենք, որ «Ռեալը» ԱՊՕԵԼ-ին հաղթել էր 6:0 հաշվով եւ Լոնդոնի «Տոտենհեմի» պես H խմբից ապահովել էր փլեյ-օֆֆի ուղեգիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։