15:40 22 նոյեմբերի, 2017ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 50 ֆուտբոլիստների, որոնք հավակնում են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: Ցուցակում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 4 ներկայացուցիչ՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան ու վենեսուելացի պաշտպան Անտոնիո Վալենսիան, հայտնում է ակումբի կայքը:
«Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը շատ արդյունավետ էր Եվրոպայի լիգայում»,- գրում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշարում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր 11 խաղի, դարձել 6 գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով նաեւ եզրափակիչում: «Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակիչ խաղում 2:0 հաշվով հաղթել էր Ամստերդամի «Այաքսին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.