«Սեւիլիայի» ֆուտբոլիստ. Պատրաստ ենք մեռնել մեր մարզիչի համար

15:09   22 նոյեմբերի, 2017

Իսպանական «Սեւիլիայի» արգենտինացի կիսապաշտպան Էվեր Բանեգան աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիսոյին, որի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղ:

«Կարծում եմ՝ մեր թիմում նա ամենակարեւորն է: Մեր մարզիչը թիմին տանում է ճիշտ ճանապարհով: Բերիսոն հրաշալի մարդ է, մենք պատրաստ են մեռնել նրա համար, իսկ նա՝ մեր:

Ինչ վերաբերում է «Լիվերպուլի» դեմ խաղին, ապա մենք երկրորդ խաղակեսում պետք է դաշտ դուրս գայինք այլ տրամադրվածությամբ: Հանուն մեր երկրպագուների եւ մարզիչի: Մեր մարզիչի շնորհիվ այդպես խաղացինք ընդմիջումից հետո»,- Բանեգայի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Էդուարդո Բերիսոն անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղի ընդմիջման ժամանակ իր խաղացողներին հայտնել է, որ հիվանդ է քաղցկեղով:

Սեւիլիայում կայացած խաղի առաջին խաղակեսից հետո իսպանական ակումբը պարտվում էր 0:3 հաշվով, սակայն կարողացավ ոչ ոքի կորզել՝ 3:3: Ավելացված ժամանակում խփած երրորդ գոլից հետո «Սեւիլիայի» ֆուտբոլիստները վազել էին դեպի մարզիչը եւ գոլը տոնել նրա հետ:

Էդուարդո Բերիսոն այս մրցաշրջանից առաջ է գլխավորել «Սեւիլիան»: Դրանից առաջ նա 2014-2017-ն աշխատում էր Վիգոյի «Սելտայում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։