Չեմպիոնների լիգա. «Բեշիկթաշը» նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր

22:50   21 նոյեմբերի, 2017

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեց 5-րդ տուրը: E խմբում Մոսկվայի «Սպարտակն» ընդունեց սլովենական «Մարիբորին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

G խմբում փլեյ-օֆֆի ուղեգիրն ապահովեց թուրքական «Բեշիկթաշը», որը 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը պորտուգալական «Պորտուի» հետ եւ 11 միավորով ապահովեց նաեւ առաջին տեղը մրցաշարային աղյուսակում:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

E խումբ

«Սպարտակ» (Ռուսաստան) - «Մարիբոր» (Սլովենիա)՝ 1:1

Զե Լուիշ, 82 - Յասմին Մեշանովիչ, 90+2

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 23:45-ին (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրությունը. «Լիվերպուլ»՝ 8 միավոր (4 խաղ), «Սեւիլիա»՝ 7 (4), «Սպարտակ»՝ 6 (5), «Մարիբոր»՝ 2 (5):

G խումբ

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1:1

Անդերսոն Տալիսկա, 41 - Աուգուստո Ֆելիպե, 29

«Մոնակո» (Ֆրանսիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 23:45

Մրցաշարային դրությունը. «Բեշիկթաշ»՝ 11 միավոր (5 խաղ), «Պորտու»՝ 7 (5), «ՌԲ Լայպցիգ»՝ 4 (4), «Մոնակո»՝ 2 (4):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։