Հայ ֆուտբոլիստների գոլերը՝ Բելգիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում

22:11   21 նոյեմբերի, 2017

Ֆուտբոլի Բելգիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 12-րդ տուրում «Դեսել Սպորտը» տանը 3:2 հաշվով հաղթել է «Սերեն Յունայթեդին»: Դաշտի տերերի երկրորդ գոլը խփել է հայկական ծագումով 22-ամյա կիսապաշտպան Բեն Յագանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Ռուսաստանի երիտասարդական առաջնության 17-րդ տուրում «Ռոստովը» տանը 2:0 հաշվով պարտության է մատնել «Ամկարին»: Դաշտի տերերի երկրորդ գոլը խփել է 18-ամյա կիսապաշտպան Նորիկ Մկրտչյանը:

Գերմանիայի առաջնության Ռեգիոնալ լիգայի 19-րդ տուրում «Պիրմազենսը» տանը 3 գոլ է խփել «Մորլաուտերնին»՝ սեփական դարպասը պահելով անառիկ: Երրորդ գոլի հեղինակը Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի նախկին հարձակվող, 19-ամյա Դավիթ Ղազարյանն է:

Ֆրանսիայի Ռեգիոնալ լիգայի 6-րդ տուրում «Արձիվը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվել է «Պերնին»: Հանդիպման հաշիվը բացել է Երեւանի «Արարատի» եւ Ֆրանսիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի նախկին խաղացող, հայկական ծագումով 25-ամյա կիսապաշտպան Զավեն Բուլուտը:

Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի («Հարավ» գոտի) 19-րդ տուրում Արսեն Պապիկյանի գլխավորած «Արմավիրը» տանը 3:1 հաշվով առավելության է հասել «Անժի-2»-ի նկատմամբ: Հաղթող թիմի կազմում գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել կիսապաշտպան Էդուարդ Լուսիկյանը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։