18:30 21 նոյեմբերի, 2017«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պատրաստվել շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղին։
Բրիտանական մամուլի համաձայն՝ Անգլիայի 20-ակի չեմպիոնի հերթական մարզմանը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եղել է ոչ լավագույն տրամադրությամբ։
«Բազել» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա նոյեմբերի 22-ին Շվեյցարիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել «Նյուքասլի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի նախորդ տուրի խաղին։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել էր, որ նման որոշում է կայացրել մարտավարական պատճառներով:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.