Նիկիտա Սիմոնյանը կմասնակցի ԱԱ-2018-ի վիճակահանությանը

15:44   21 նոյեմբերի, 2017

ՖԻՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանության մասնակիցներին։ Ցուցակում տեղ են գտել Լորան Բլանը, Գորդոն Բենկսը, Կաֆուն, Ֆաբիո Կանավարոն, Դիեգո Ֆորլանը, Դիեգո Մարադոնան, Կարլես Պույոլն ու Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։

Արարողությունը կվարեն Անգլիայի հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերն ու լրագրող Մարիա Կոմանդիան։ Աշխարհի առաջնության գավաթը բեմ կբարձրացնի Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի 2014թ․ չեմպիոն Միրոսլավ Կլոզեն։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում: Բոլոր մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղներն արդեն հայտնի են:

А զամբյուղ. Ռուսաստան, Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա.

В զամբյուղ. Իսպանիա, Պերու, Շվեյցարիա, Անգլիա, Կոլումբիա, Խորվաթիա, Մեքսիկա, Ուրուգվայ:

С զամբյուղ. Դանիա, Շվեդիա, Իսլանդիա, Կոստա Ռիկա, Թունիս, Եգիպտոս, Սենեգալ, Իրան:

D զամբյուղ. Սերբիա, Նիգերիա, Ճապոնիա, Մարոկկո, Պանամա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։