Ռոնալդուն վատագույն ցուցանիշն ունի պաշտպանությունում

20:25   20 նոյեմբերի, 2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վատագույն վիճակագրությունն ունի պաշտպանության խաղում, հաղորդում է WhoScored-ը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում պորտուգալացի ֆուտբոլիստը ոչ մի անգամ չի խլել գնդակը, չի կասեցրել մրցակցի փոխանցումը: Արքայական ակումբում 0 ցուցանիշ ունեն գնդակ խլելու հարցում նաեւ դարպասապահներ Կեյլոր Նավասն ու Կիկո Կասիլյան եւ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը: Մրցակցի փոխանցումը կասեցնելու ցուցանիշով 0 ունեն նաեւ Կովաչիչը, Նավասը եւ Բորխա Մայորալը:

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մոտ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում գնդակ խլելու ցուցանիշը 0.3 է, մրցակցի փոխանցում կասեցնելու ցուցանիշը՝ 0.2:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։