Մանուչարյանն ու Հարոյանը չփրկեցին «Ուրալին», «Լոկոմոտիվը» հաղթեց, Դավիդ Յուրչենկոն բաց թողեց 5 գոլ

21:51   19 նոյեմբերի, 2017

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում առաջատար Մոսկվայի «Լոկոմոտիվը» Մախաչկալայում նվազագույն հաշվով հաղթեց «Անժիին», իսկ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» տանը 5:0 հաշվով ուժեղ գտնվեց «Տոսնոյից», որի դարպասը պաշտպանում էր Դավիդ Յուրչենկոն:

36 միավոր ունեցող «Լոկոմոտիվը» շարունակում է 3 միավոր գերազանցել երկրորդ տեղում գտնվող «Զենիթին»:

Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Ուֆային», իսկ «Ռոստովն» առանց Խորեն Բայրամյանի տանը գոլազուրկ ոչ ոքի խաղաց Պերմի «Ամկարի» հետ:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը, իսկ Էդգար Մանուչարյանը հյուրերի կազմում փոխարինման դուրս եկավ 58-րդ րոպեին: «Ուֆայի» մեկնարկային կազմում առանց փոխարինման հանդես եկավ 32-ամյա պաշտպան Դենիս Թումասյանը:

«Ուրալն» ունի 24 միավոր եւ բաժանում է 6-8-րդ տեղերը, իսկ «Ռոստովը» 19 միավորով 11-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Ուֆա» - «Ուրալ»՝ 2:0

Դմիտրի Ստոցկի, 28, Վյաչեսլավ Կրոտով, 58

Չիրացված 11 մետրանց՝ Էրիկ Բիկֆալվի, 88 («Ուֆա»)

«Անժի» - «Լոկոմոտիվ»՝ 0:1

Ալեքսեյ Միրանչուկ, 43

«Ռոստով» - «Ամկար»՝ 0:0

Չիրացված 11 մետրանոնցեր՝ Սվերիր Իգնասոն, 80 («Ռոստով») – Միխայիլ Սիվակով, 90+6 («Ամկար»)

«Զենիթ» - «Տոսոն»՝ 5:0

Լեանդրո Պարեդես, 20 (11մ), Դալեր Կուզյաեւ, 52, Բրանիսլավ Իվանովիչ, 64, Ալեքսանդր Կոկորին, 70, Արտյոմ Ձյուբա, 87



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։