Աշխարհի Գավաթ. Յանա Եգորյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտոշարք)

10:10   19 նոյեմբերի, 2017

Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը բրոնզե մեդալակիր է դարձել Բելգիայի Սինտ-Նիկլաս քաղաքում անցկացված սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:

Ռուսաստանի հավաքականի առաջատարը երրրորդ տեղն է գրավել թրամարտի անհատական պայքարում: Հայ մարզուհին հասել է մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է ուկրաինացի Օլգա Խարլենին: Վերջինս էլ եզրափակիչում ուժեղ է գտնվել իտալուհի Ռոսելա Գրեգորիոյից եւ նվաճել մրցաշարի հաղթողի կոչումը: Երկրորդ բրոնզե մեդալը բաժին է հասել Իտալիան ներկայացնող Իրեն Վեկիին:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի կիսաեզրափակիչում Օլգա Խարլենին հաղթել էր հենց Յանա Եգորյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.