Իշխան Գելոյանը գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղում անընդմեջ

12:15   19 նոյեմբերի, 2017

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 24-րդ տուրում «Լուչ-Էներգիան» մրցակցի դաշտում 2:3 հաշվով պարտվել է Սանկտ Պետերբուրգի «Դինամոյին», որի կազմում երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ է դարձել ռուս կիսապաշտպան Արտյոմ Կուլիշեւը:

Առաջին խաղակեսում «Լուչ-Էներգիան» ունեցել է 2 գոլի առավելություն, իսկ հաշիվը 33-րդ րոպեին 0:2 է դարձերլ 25-ամյա կիսապաշտպան Իշխան Գելոյանը: Հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման եւ գոլի հեղինակ դարձել երկրորդ խաղում անընդմեջ: Դա նրա երրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

Հայկական արմատներով հարձակվող Միխայիլ Մարկոսովը մնացել է «Դինամոյի» փոխարինողների թվում:

Այս պարտությունից հետո «Լուչ-Էներգիան» 24 միավորով նահանջել է վտանգավոր գոտու 17-րդ տեղ: 41 միավոր ունեցող «Դինամոն» չորրորդ տեղում է եւ շարունակում է պայքարը Պրեմյեր լիգայի ուղեգրի համար:

Տեսանյութում Իշխան Գելոյանի գոլը՝ 2:16-ից



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։