Սուարեսի դուբլն ու «Բարսելոնայի» վստահ հաղթանակը

21:10   18 նոյեմբերի, 2017

Իսպանական Պրիմերայի 12-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լեգանեսի» դարպասը: Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ խաղի վերջակետը վերջին րոպեին դրեց բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոն:

Այս հաղթանակից հետո առաջատար «Բարսելոնան» վաստակեց 34 միավոր եւ 7 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Վալենսիայից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Լեգանես» - «Բարսելոնա»՝ 0:3

Լուիս Սուարես, 28, 60, Պաուլինյո, 90



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։