Նեյմարը Փարիզում փոխել է բնակավայրը, բայց գոհ է քաղաքից

15:15   18 նոյեմբերի, 2017

Բրազիլիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն անվտանգության նկատառումներից ելնելով ստիպված է եղել Փարիզում փոխել բնակավայրը, հայտնում է Le Parisien-ը:

25-ամյա ֆուտբոլիստն ապրում էր Փարիզի արեւմտյան արվարձանում գտնվող հինգհարկանի առանձնատանը, որն արդեն լքել է: Նշվում է, որ արդեն բավական շատ են եղել մարդիկ, ովքեր իմացել են, թե ով է ապրում այդ տանը: Եղել են նաեւ առանձնատուն մտնելու փորձեր:

Նեյմարը ՊՍԺ-ի մամուլի ծառայության հետ զրույցու մնշել է, որ Փարզիը դուր է գալիս իրեն.

«Իմ ամենորյա գրաֆիկը շատ պարզ է: Տուն, բազա, տուն: Փարզիում ամենասիրելի վայրն Էֆելյան աշտարակն է: Գուցե չեք հավատա, բայց այստեղ զգում եմ ինչպես տանը: Ինձ ջերմ են վերաբերվում: Սիրում եմ ընկերներիս հրավիրել երեկոյան ընթրիքի»,- ասել է Նեյմարը:

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու համար ՊՍԺ-ն այս ամռանը 222 միլիոն եվրո էր վճարել «Բարսելոնային»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։