Ուելսի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզիչի

14:20   18 նոյեմբերի, 2017

Ֆուտբոլի Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Կոուլմանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: 47-ամյա մասնագետը նման որոշում է կայացրել սեփական նախաձեռնությամբ, հայտնում է Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Քրիս Կոուլմանն Ուելսի հավաքականը գլխավորել էր 2012-ին, իսկ Եվրո-2016-ում թիմը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ: ԱԱ-2018-ում բրիտանական թիմը չկարողացավ հաղթահարել ընտրական փուլի արգելքը:

Բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Քրիս Կոուլմանը գլխավորելու է անգլիական «Սանդերլենդը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։