10:12 18 նոյեմբերի, 2017Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ընկերուհի Ջորջինիա Ռոդրիգեսի հետ կամուսնանա Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարից հետո:
AS-ի համաձայն՝ Պորտուգալիայի հավաքականի ավագի հարսանիքը տեղի կունենա 2018-ի օգոստոսին: Հարսանիքի անցկացման վայրը դեռ որոշված չէ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ծնվել էր Ռոնալդուի չորրորդ զավակը: Իսպանացի մոդել Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր էր ունեցել նրանից: Նորածին աղջկան անվանակոչել են Ալանա Մարտինա:
Այս տարվա հունիսի 8-ին 32-ամյա ֆուտբոլիստը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը նրանից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Ռոնալդուի 7-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.