ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյանի հաղթանակը

20:02   17 նոյեմբերի, 2017

Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ իսպանական Մալյորկայում մեկնարկած ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլում:

Երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին, որն առաջին տուրում հաղթել էր չինացի Լի Չաոյին:

Շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սեւերով ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ։

Լեւոն Արոնյանն ունի 1.5 միավոր եւ 4 առաջատարներից մեկն է: Երրորդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով կխաղա ֆրասնիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, որը եւս հավաքել է 1.5 միավոր:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են նաեւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էրնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։