Պրեմյեր լիգա. Գվարդիոլան երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց ամսվա լավագույն մարզիչ

15:03   17 նոյեմբերի, 2017

«Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Պրեմյեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:

Կատալոնացի մասնագետն առաջ է անցել Մաուրիսիո Պոչետինոյից («Տոտենհեմ»), Արսեն Վենգերից («Արսենալ») եւ Շոն Դայչից («Բարնլի») եւ երկրորդ անգամ անընդմեջ արժանացել Անգլիայի առաջնության ամսվա լավագույն մարզիչի մրցանակին:

Հոկտեմբերին «Մանչեսթեր Սիթին» հաղթել է բոլոր՝ երեք խաղերում, խփել 13 գոլ եւ բաց թողել 3 գնդակ: Անգլիայի առաջնության 11-րդ տուրից հետո Գվարդիոլայի թիմը 31 միավորով առաջատարն է եւ 8-ական միավոր առաջ է անցել 2-3-րդ տեղերը բաժանող «Մանչեսթեր Յունայթեդից» ու «Տոտենհեմից»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։