12:40 17 նոյեմբերի, 2017Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի եւ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին ամերիկյան Նոր Օրլեանում:
Արարողության նկարահանումների բացառիկ իրավունքը գնել էր Vogue-ը: Ներկաների թվում եղել են Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Քելի Ռոուլենդը, դանիացի թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկին ու նրա բասկետբոլիստ ամուսին Դեւիդ Լին եւ այլ հայտնիներ, փոխանցում է Daily Mail-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ հարսանիքի ծախսը կկազմի 1 միլիոն դոլարից ավելի:
Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը 11 ամիս առաջ Ալեքսիս Օհանյանից ունեցել էր դուստր, որին անվանակոչել էին Ալեքսիս Օլիմպիա Օհանյան:
Սերենա Ուիլյամսը նախորդ անգամ մրցաշարում հանդես է եկել հունվարին՝ նվաճելով Australian Open-ի հաղթողի կոչումը:
1983թ. ապրիլի 24-ին ծնված Ալեքսիս Օհանյանը «Առանց նրանց թույլտվության» բեստսելերի հեղինակն է: 2008 թվականին Օհանյանի հիմանդրած breadpig.myshopify.com-ի հասույթի մեծ մասը հատկացվում է բարեգործության:
2010 թվականին Օհանյանն առաջին անգամ այցելել է Հայաստան եւ կազմակերպել TEDx Yerevan առաջին սեմինարը: Օհանյանի հայրը ծնվել է ԱՄՆ-ում, հայրական պապը Արեւմտյան Հայաստանի Խարբերդից է, տատը՝ Բիթլիսից: Ալեքսիսի մայրը գերմանացի է:
35-ամյա Սերենա Ուիլյամսը միակն է թենիսի պատմության մեջ, որը նվաճել է կարիերայի «Ոսկե սաղավարտ»՝ դառնալով «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերի հաղթող եւ Օլիմպիական խաղերի չեմպիոն մենախաղում եւ զուգախաղում: Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում միայն մրցանակային պարգեւավճարներից ստացել է 81.7 միլիոն դոլար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.