19:09 16 նոյեմբերի, 2017Իսպանական Marca-ն կազմել է Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին չմասնակցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որում տեղ է գտել նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ավելի վաղ Մխիթարյանին ԱԱ-2018-ին չմեկնող աստղերի թիմում ընդգրկել էր նաեւ գերմանական Kicker-ը։
Դարպասապահ․ Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա)։
Պաշտպաններ․ Դավիդ Ալաբա (Ավստրիա), Լեոնարդո Բոնուչի (Իտալիա), Ջորջո Կյելինի (Իտալիա)։
Կիսապաշտպաններ․ Մարկո Վերատի (Իտալիա), Արտուրո Վիդալը (Չիլի), Հենրիխ Մխիթարյան (Հայաստան), Գարեթ Բեյլ (Ուելս)։
Հարձակվողներ․ Արյեն Ռոբեն (Հոլանդիա), Ալեքսիս Սանչես (Չիլի), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն)։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.