Լեւոն Արոնյանի մասնակցությամբ մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» եզրափակիչ փուլը

13:51   16 նոյեմբերի, 2017

Իսպանական Մալյորկայում նոյեմբերի 16-ին մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլը, որին մասնակցում է նաեւ Լեւոն Արոնյանը։

Շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարի առաջին տուրում հայկական շախմատի առաջատարը կմրցի ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ։ Մասնակիցների թվում են նաեւ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա):

Մրցաշարը կտեւի մինչեւ նոյեմբերի 25-ը, իսկ նոյեմբերի 21-ին մասնակիցները կհանգստանան։ Մցախաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17։00-ին, հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից։

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Մինչեւ այս ուղեգիր նվաճել են Լեւոն Արոնյանը, Դին Լիրենը, Սերգեյ Կարյակինն ու Վլադիմիր Կրամնիկը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։