ԱԱ-2018-ի բոլոր մասնակիցները

10:23   16 նոյեմբերի, 2017

Հայտնի են դարձել Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի բոլոր՝ 32-րդ մասնակիցները: Վերջին ուղեգիրը նվաճեց Պերուի հավաքականը, որն անցումային խաղերի արդյունքում պայքարից դուրս թողեց Նոր Զելանդիայի թիմին (0:0, 2:0):

Արդեն հայտնի են զամբյուղների կազմերը ԱԱ-2018-ի վիճակահանության ժամանակ:

А զամբյուղ. Ռուսաստան, Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա.

В զամբյուղ. Իսպանիա, Պերու, Շվեյցարիա, Անգլիա, Կոլումբիա, Խորվաթիա, Մեքսիկա, Ուրուգվայ:

С զամբյուղ. Դանիա, Շվեդիա, Իսլանդիա, Կոստա Ռիկա, Թունիս, Եգիպտոս, Սենեգալ, Իրան:

D զամբյուղ. Սերբիա, Նիգերիա, Ճապոնիա, Մարոկկո, Պանամա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա:

ԱԱ-2018-ի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: Աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.