Հենրիխ Մխիթարյանը՝ ԱԱ-2018-ին չմեկնող աստղերի խորհրդանշական հավաքականում

14:12   15 նոյեմբերի, 2017

Գերմանական Kicker-ը կազմել է Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին չմասնակցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Թիմում տեղ է գտել նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Խորհրդանշական հավաքականում են նաեւ Ջանլուիջի Բուֆոնը, Մարկո Վերատին (երկուսն էլ՝ Իտալիա), Գարեթ Բեյլը (Ուելս), Արյեն Ռոբենը (Հոլանդիա), Ալեքսիս Սանչեսը, Արտուրո Վիդալը (երկուսն էլ՝ Չիլի), Էդին Ջեկոն (Բոսնիա եւ Հերցեգովինա), Անդրեյ Յարմոլենկոն (Ուկրաինա), Դավիդ Ալաբան (Ավստրիա), Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (Գաբոն), Մարեկ Համշիկը (Սլովակիա), Կրիստիան Պուլիշիչը (ԱՄՆ), Նաբի Կեյտան (Գվինեա), Արդա Թուրանը (Թուրքիա) եւ Սոկրատիս Պոպաստատոպուլոսը (Հունաստան):

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.