Հայաստան - Սերբիա (Մ-21). Բուքմեյքերների կարծիքը

09:44   14 նոյեմբերի, 2017

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 14-ին Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական խաղում կընդունի սերբերին:

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Սերբիայի հավաքականին, որի հաղթանակը գնահատում է 1.20 գործակցով: Հայկական թիմի հաղթանակի գործակիցը 12.00 է, իսկ ոչ ոքին՝ 5.50:

Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կայանալիք հանդիպումը կսկսվի ժամը 15։00-ին։

Սերբիայի թիմը 4 խաղում տարել է նույնքան հաղթանակ եւ 12 միավորով գլխավորում է 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանի երիտասարդական հավաքականը 6 խաղից հետո 7 միավորով երրորդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։